Ջեններ քույրերի տրանսգենդեր հորը թույլ չեն տվել բիզնես սկսել 

11:13   4 փետրվարի, 2019

Քայլի Ջենների կոսմետիկայի ապրանքանիշի հաջողությունը կարծես թե հանգիստ չի տալիս նրա հորը, ով կին է դարձել։ Վերջինս որոշել է կրկնել այդ հաջողությունը, սակայն 69-ամյա Քեյթլին Ջեններին արգելել են թողարկել կոսմետիկ միջոցների հավաքածուն։

ԱՄՆ արտոնագրային գերատեսչությունը Ջեններին խնդրել է նոր անվանումներ տալ ապրանքներին, քանի որ «Jenner Skincare» եւ «Skincare By Jenner» անունները, որոնք Քայթլինը ցանկացել է օգտագործել, շատ նման են կոսմետիկայի հավաքածուների անուններին, որոնք արդեն իսկ արտադրել են նրա նախկին կինն ու դուստրը՝ Քայլին։

2015թ.-ի վերջին Քայլի Ջենները ստեղծել է «Kylie Cosmetics» ապրանքանիշտը։ Առաջին հավաքածուն վաճառվել է 30 վայրկյանի ընթացքում, ինչից հետո Քայլին մեծացրել է համակազմը եւ ապրանքանիշը շատ հայտնի դարձել։ Նախորդ տարվա ավարտին Քիմ Քարդաշյանի քույրը գլխավորել է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE