«Վրիժառուները. հանգուցալուծում». լույս է տեսել նոր թիզերը

12:17   4 փետրվարի, 2019

Համացանցում է հայտնվել «Վրիժառուները. հանգուցալուծում» ֆիլմի նոր թիզեր-թրեյլերը, հայտնում է Deadline-ը։

Պորտալի տվյալներով՝ թիզերի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում Սուպերգնդակի մեկնարկից առաջ։

Գովազդային հոլովակում կարելի է տեսնել Սթիվ Ռոջերսին (Քրիս Էվանս), Քլինտ Բարտոնին (Ջերեմի Ռեներ) եւ Թոնի Սթարկին (Ռոբերտ Դաունի կրտսեր)։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նոր «Վրիժառուների» թրեյլեներում սփոյլերներ չեն լինի։ Ֆիլմի հեղինակները կատարել են իրենց խոստումը։



© NEWS.am STYLE