Գոհար Ավետիսյանի անհավանական ոճափոխությունը տարիների ընթացքում (ֆոտո)

14:35   4 փետրվարի, 2019

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը չի դադարում զարմացնել ոչ միայն իր տարբերվող աշխատանքներով եւ ռուսական շոու-բիզնեսի հայտնիների հետ համագործակցություններով, այլեւ կամքի ուժով եւ սեփական արտաքինի հանդեպ խստապահանջությամբ:

Գոհարը տարիների ընթացքում ներկայացել է տարբեր երանգների վարսերով, փոխել է թե սանրվածքի ձեւը, թե դիմահարդարման ու հագուստի ոճը: Դիմահարդարը երբեք չի խուսափել իր հետեւորդներին պատմել իր ավելորդ քաշի, դրա պատճառով առաջացած բարդույթների մասին, բայց հորդորել է բոլորին սիրել իենց կառուցվածքն ու երբեք չնեղսրտել դրանից` իր հաջողություններով փաստելով, որ ավելորդ քաշը երբեք չի խանգարի տաղանդին:

Այս շրջանում Գոհարն ակտիվորեն զբաղում է նիհարելով, որպեսզի ինքն իրեն ավելի թեթեւ եւ լավ զգա: Դիմահարդարը զգալի հաջողություններ է գրանցել, որոնցով ամեն օր կիսվում է իր հետեւորդների հետ:

NEWS.am STYLE-ը եւս հետեւել է Գոհարի արտաքին փոփոխություններին: Դրանք ակնհայտ են, ինչն ավելի ցայտուն կներկայացնի մեր առանձնացրած ֆոտոշարքը:

Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE