Հեյլի Բիբերը՝ իտալական ապրանքանիշի վառ ֆոտոշարքում

19:13   4 փետրվարի, 2019

Մինչ Ջասթին Բիբերը զբաղված է իր Drew ապրանքանիշի նոր հավաքածուի թողարկմամբ, նրա 22-ամյա կինը՝ Հեյլի Բիբերը, շարունակում է զբաղվել իր աշխատանքով եւ մասկացում է Max Mara ապրանքանիշի հավաքածուի նկարահանմանը։

Իտալական նորաձեւության տան նոր հավաքածուում ներառված է ցանկացած ճաշակի հագուստ, սակայն առանձնահատուկ ուշադրություն են գրավում վերնաշապիկն ու պայուսակը, որոնց վրա չինական վազայի տեսքով պրինտ կա:

Max Mara-ն հագուստի մոդելները ստեղծել է ինտերյերի դիզայներ Էնթոնի Բարատայի հետ համատեղ, այդ պատճառով Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել է շքեղ զարդարված տանը։

Հավաքածուն ստացել է «Նանտակետ» անվանումը եւ ոգշենչված է այդ կղզու բնապատկերով։ Այն հրաշալի վայր է գարնանը հանգստանալու համար։

Վերջերս Հեյլիի սկեսուրը՝ 43-ամյա գրող Պատրիցիա Լին Մալետը խոստովանել էր, որ աղջկան ընտանիքի համար նվեր է համարում։ Հեյլիի հայրը եւս կողմ է աստղային զույգի ամուսնությանը։ Նրանք ամուսնացել են սեպտեմբեր ամսին, բայց մինչ այժմ չեն կարողանում որոշել՝ երբ կազմակերպել հանդիսավոր արարողությունը հարազատների եւ հյուրերի համար։



© NEWS.am STYLE