Դեմիս Կարիբիդիսը երրորդ անգամ հայր է դարձել

17:27   4 փետրվարի, 2019

Comedy Club-ի աստղ Դեմիս Կարիբիդիսի ընտանիքը համալրվել է. նրա կինը՝ Պելագեան, լույս աշխարհ է բերել որդուն։ Ուրախալի իրադարձության մասին հայտնել է բազմազավակ հայրը՝ ծննդատնից լուսանկար հրապարակելով։ Նա փոքրիկի դեմքը ծածկել է ծաղկի տեսքով սթիքերով։  

«Սիրելիս, դու ինձ ամենաերջանիկն ես դարձրել»,- գրել է հումորիստը։  «Կովկասցիներին լավագույնս ծաղրապատկերողին» շնորհավորել է այդ կոչման համար նրա «մրցակից» Միխայիլ Գալուստյանը։ «Շնորհավորում եմ, եղբայր»,- գրել է նա։ Հումորիստին ու նրա կնոջը շնորհավորել են նաեւ երգչուհի Պոլինա Գագարինան, ֆոտբոլիստներ Դենիս Չերեշեւը եւ Արտյոմ Ձյուբան, Դոմինիկ Ջոկերը, КВН-ում եւ Comedy Club-ում նրա գործընկեր Անդրեյ Սկորոխոդը։

Կարիբիդիսն արդեն մի քանի տարի է՝ ամուսնացած է Պելագեայի հետ։ Նրանց դուստրը՝ Սոֆիկոն, երեք տարեկան է, իսկ անցյալ տարի ծնվել է նրանց երկրորդ դուստրը՝ Դորոտեան, ով շուտով կդառնա մեկ տարեկան։

Անցած տարվա կեսին հայտնի դարձավ, որ Կարիբիդիսի կինը հղի է։ Եթե նախկինում ամբողջ 9 ամիսների ընթացքում նա թաքցնում էր հղիության փաստը, այս անգամ նա չի թաքցրել մեծ որովայնը։ Ուրախալի լուրի մասին երկրպագուներն իմացել էին՝ տեսնելով նրա մեծացած որովայնը։



© NEWS.am STYLE