Դեցլի մահվան նախնական վարկածը ցնցել է մտերիմներին

23:11   4 փետրվարի, 2019

Ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մահվան նախնական պատճառ է համարվել սրիտի պաթոլոգիան։ Այս մասին աղբյուրը հայտնել է ֆեդերալ լրատվական գործակալությանը։

«Նախնական վարկածը հետեւյալն է՝ «մահ՝ կապված սրտային պաթոլոգիայի հետ»։ Ընդ որում, փորձաքննությունը ցույց է տվել, որ արտահայտված հիվանդագին փոփոխություններ առկա չեն»,- նշել է աղբյուրը։

Նա նաեւ հայտնել է, որ «վերցվել են բոլոր հնարավոր անալիզները՝ ոչ ալկոհոլ, ոչ թունավոր նյութեր»։ Բժիշկները հնարավոր պատճառների շարքից բացառել են սրտամկանի ինֆարկտը կամ ուղեղի արյունազեղումը։

Ռեփերի մտերիմներին ցնցել է այդ եզրակացությունը, քանի որ նրանց խոսքով՝ ռեփերը երբեք չի բողոքել առողջությունից։ «Քանի դեռ ամբողջական փորձաքննություն չի անցկացվել, պատճառը պարզել հնարավոր չէ»,- նշել է աղբյուրը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE