«Դոմ 2»-ի աստղեր Սաշա Չերնոն եւ Իոսիֆ Օգանեսյանը բաժանվո՞ւմ են

14:47   5 փետրվարի, 2019

«Դոմ 2» հեռուստանախագծի երկրպագուները հետեւել են նախագծի ամենասկանդալային զույգերից մեկի հարաբերություններին։ Սաշա Չերնոյի եւ Իոսիֆ Օգանեսյանի համար բարդ էր ընդունվել հասարակության կողմից, Իոսիֆի հայ ծնողները շոկի մեջ էին հարսնացեւի բարքերից։ Հարսանյաց արարողությունը եւս սկանդալային էր. հյուրերից մեկը՝ Արսեն Չաչանիձեն, հարվածել էր Միլենա Բեզբորոդովային։ Առաջին իսկ րոպեներից ամուսնությունն այնքան էլ ուրախություն չի պարգեւել զույգին։

Վերջերս Չերնոն Instagram-ում անկեղծ հրապարակում էր արել. «Միմյանց ավելի ու ավելի շատ ենք կեղտոտ խոսքեր ասում, փորձում ենք որքան հնարավոր է, շատ խոցել, ինչի հետեւանքով միմյանցից ավելի ու ավելի ենք հեռանում»։ Վերջին հրապարակման մեջ Չերնոնն հայտարարել է բաժանվելու մտադրության մասին։

«Որքան էլ փորձել եմ պահպանել ամեն բան, շտկել, հիմա այն ինձ համար փակ գիրք է։ Մենք այլեւս գոյություն չունենք։ Ամուսինս այսօր տանը չի գիշերել, համապատասխանաբար՝ չեմ պատրաստվում հասկանալ՝ որտեղ է նա։ Հերթական սահմանը, որը նա խախտել է։ Իր ոչ մի խոստում չի կատարել»,- իր միկրոբլոգում գրել է Սաշա Չերնոն։

Օգտատերերը նրան մեղադրել են եսասիրության մեջ եւ խորհուրդ տվել չշտապել ամուսնալուծության հարցում։ Իոսիֆ Օգանեսյանն Instagram-ի Stories բաժնում գրել է, որ շարունակում է սիրել իր ընտրյալին, ապա հայտնել է իր մտադրությունների մասին. «Մինչեւ վերջին պահը փորձել եմ պահպանել ամեն բան։ Բայց, ցավոք սրտի, Սաշան ոչինչ չի լսում իրենից բացի։ Հոգնել եմ նրան ծամծմված բաներ հասկանցնել, որոնց նա պարտավոր է հետեւել»։  Այս պահին ես շփոթված եմ եւ չգիտեմ՝ ինչպես վարվել։ Եվ արժե՞ արդյոք վերադառնալ, որքան էլ մեծ լինի ցանկությունը»,- գրել է նա։

Աղբյուրը՝ Starhit 

 



© NEWS.am STYLE