Ճանապարհորդի գրառումները. Էստոնիա

22:49   14 հունիսի, 2013

Նրանց համար, ովքեր սիրում են շրջագայել եւ մխրճվել դարերի խորքը, Էստոնիան տեսարժան վայրերի եւ հանելուկների իսկական գանձարան է: Այս պետության տարեգրությունը բազմադեմ է, քանի որ տարբեր ժամանակաշրջաններում ժամանակակից Էստոնիայի տարածքը եղել է ամենատարբեր պետությունների եւ կայսրությունների կազմում: Էստոնիայում նկատելի է հատկապես գերմանական եւ ռուսական ազդեցությունը: Քանի որ վերջին մի քանի օրերին էստոնացիների պատվիրակություններ էին ժամանել Հայաստան, հավանաբար, արժե անդրադառնալ այդ երկրին:

Էստոնիան մերձբալթյան երկրներից ամենափոքրն է (Մերձբալթյան երկրներ են նաեւ Լիտվան եւ Լատվիան), որի մակերեսը 45 հազար ք.մ. է: Էստոնիան ողողում են Բալթիկ ծովի Ֆիննական եւ Ռիգայի ծոցի ջրերը:

Հետաքրքիր է, որ էստոնական ազգային խորհրդանիշներն են՝ տերեփուկը, ծիծեռնակը, ծովատառեխը եւ կրաքարը:

2004 թվականից Էստոնիան Եվրամիության անդամ է, իսկ 2007-ին այն ընդգրկվեց նաեւ Շենգենյան գոտում:

Ներկայում այստեղ գործող ազգային արժույթը տեղական կրոնն է, չնայած բոլոր գները նշվում են ե՛ւ կրոնով, ե՛ւ եվրոյով: Սակայն նախատեսվում է ամբողջությամբ անցնել եվրոյի: Էստոնիան էժան երկիր չէ: Օրինակ՝ հացի գինն այստեղ սկսվում է 1 եվրոյից:

Էստոնիայում ճանապարհները լավն են, այդ պատճառով արժե այստեղ գալ սեփական ավտոմեքենայով: Դրա համար պետք է միջազգային վարորդական իրավունք ունենալ եւ Green Card ձեւակերպել: Բայց բարձր արագությամբ ավտոմայրուղիների այստեղ չկան: Նաեւ հաշվի առեք, որ կայանատեղիները վճարովի են, էլեկտրոնային դրամարկղերով (մեքենան կարելի է անվճար թողնել միայն 15 րոպե):

Շատ զբոսաշրջիկների Էստոնիայում գրավում է միջնադարյան «շերտը». պահպանված եւ խնամքով վերականգնված բազմաթիվ ամրոցներ, դղյակներ, վանքեր եւ այլն՝ կղմինդրե տանիքներով եւ գետաքարով սալարկված փողոցներով:

Ճանապարհը մեզ տանում էր դեպի Տալին՝ Էստոնիայի մայրաքաղաք…

Շարունակությունը՝ հաջորդիվ…



© NEWS.am STYLE