Հայտնի հայ մոդել-գեղեցկուհիներ, որոնք նաեւ մայրիկներ են (ֆոտո)

15:35   5 փետրվարի, 2019

Շատերի կարծիքով մայր եւ մոդել լինելը անհամատեղելի բեւեռներ են, քանի որ մոդելների աշխատանքն ու պահանջված լինելը պայմանավորված է գեղեցիկ կառուցվածքով, իսկ մայրանալուց հետո առաջանում են ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են խաչ քաշել մոդելի կարիերայի վրա: Շատ մոդելներ, հենց այս մտքից վախենալով, խուսափում են ընտանիք կազմելուց եւ մայրանալուց: Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք կոտրել են տարիներից եկած այս կարծրատիպը: Նրանք ապացուցել են, որ մայրանալուց հետո էլ կինը կարող է պահպանել իր գեղեցիկ կառուցվածքն ու զբաղվել սիրած աշխատանքով:

Հայտնի մոդել մայրիկերի օրինակն աշխարհում շատ է: Մենք որոշել ենք վերհիշել հայկական պոդիումի մոդելներին եւ գեղեցկության մրցույթների մասնակիցներին, որոնք չեն խուսափել կյանքի կարեւորագույն քայլից՝ ընտանիք կազմելուց եւ երեխաներ ունենալուց: Չէ՞ որ, մայրությունը կյանքի ամենամեծ պարգեւն է:

Ներկայացնում ենք հայ մոդելների գեղեցիկ լուսանկարներն իրենց անուշիկ փոքրիկների հետ:

Մարիկա Թունյան

Աննա Դեմիրխանյան

Գոհար Հարությունյան

Լուսինե Թովմասյան

Իրինա Թովմասյան

Լուսանկարները՝ մոդելների Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE