Սիլվա Հակոբյանը հայտնել է՝ երբ է պատրաստվում մայր դառնալ

15:03   5 փետրվարի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով երեխայի է սպասում, հայտնել է՝ երբ է մայր դառնալու։

Երգչուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատաասխանել է հետեւորդների հարցերին։ Ի պատասխան դրանցից մեկի, թե երբ է պատրաստվում մայրանալ, երգչուհին նշել է. «Առաջ Աստված։ Օգոստոս ամսին»։

Երգչուհուն հարցրել են նաեւ՝ արդյոք մայրանալուց հետո կշարունակի երգել, ինչպին ի պատասխան Սիլվա Հակոբյանը գրել է. «Իսկ ո՞վ է ասել, որ ես երբեւէ կդադարեմ երգել։ Իհարկե կշարունակեմ»։



© NEWS.am STYLE