«Իմ անփոխարինելի, տարօրինակ, ուրիշ աշխարհ». Հայկոն Անահիտ Սիմոնյանի հետ լուսանկար է հրապարակել

16:16   5 փետրվարի, 2019

Երգիչ Հայկոն միացել է Սուրբ Սարգսի օրվա առիթով հայտարարված չելենջին, որը համացանցում ակտիվորեն շրջանառվում է արդեն մի քանի օր։

Հայկոն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել կնոջ՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ եւ սեր խոստովանել նրան։ Ամուսինները դասական կերպարում են, Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել վառ կարմիր զգեստին ու շրթներկին։

«Սուրբ Սարգսի օրվա առիթով միանում եմ սիրո ֆլեշմոբին` ընդունելով Արծվիկի չելենջըը: Սեր եմ խոստովանում կնոջս` Անահիտին՝ իմ անփոխարինելի, տարօրինակ, ուրիշ աշխարհին»,- գրել է Հայկոն՝ առաջարկելով միանալ ու սիրելի հետ նկարներ տեղադրել։



© NEWS.am STYLE