Նաոմի Քեմփբելը ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվել «մերկ» ցուցադրությանը

17:45   5 փետրվարի, 2019

48-ամյա Նաոմի Քեմփբելը կարծում է, որ հարկավոր չէ երկրպագուներից թաքցնել աշխատանքի մանրամասները։ Աստղը Instagram-ում կիսվում է հետաքրքիր կադրերով, որոնք նախորդում են վառ ցուցադրություններին եւ ամսագրերի շապիկների համար նկարահանումներին։

Այս ձմռանը Նաոմի Քեմփբելը Valentino ապրանքանիշի նոր հավաքածուի աստղն էր։ Սուպերմոդելը պոդիում բարձրացավ թափանցիկ զգեստով, որը ցուցադրում էր նրա մերկ կուրծքը։ Այս անգամ Նոսմին հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով տպավորիչ միջոցառմանը պատրաստվելու ընթացքը։

View this post on Instagram

A post shared by Naomi Campbell (@naomi) on

«Մինչ այժմ մտածում եմ այս շոուի մասին։ Ինձ համար պատիվ է նորաձեւության այս պատմական պահի մաս լինել։ Շնորհակալ եմ, որ դրա ականատեսն եմ դարձել»,- գրել է Նաոմին։ Մոդելը հրաշալի կազմվածք ունի եւ հաճախ է մերկ զգեստներ ընտրում։

Ի դեպ, օրերս հայտնի է դարձել, որ 48-ամյա մոդելը սիրավեպ է սկսել 25-ամյա բրիտանացի երգիչ եւ կոմպոզիտոր Լիամ Փեյնի հետ, ով հայտնի One Direction խմբի մասնակից է։ Նաոսմին ընտրյալից մեծ է գրեթե երկու անգամ։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE