Հայտնի մոդելի սիլիկոնե կուրծքը պայթել է, եւ նա հազիվ է փրկվել

17:16   5 փետրվարի, 2019

35-ամյա Դանիել Լլոյդը Մեծ Բրիտանիայի ամենահաջողակ մոդելներից է։ Նա «Միսս Մեծ Բրիտանիա» մրցանակի տիտղոսակիր է, երկիրը ներկայացել է «Միսս աշխարհ» մրցույթի ընթացքում։ Մոդելի լուսանկարները զարդարել են այնպիսի ամսագրերի շապիկներ, ինչպիսիք են  «Playboy», «FHM», «Maxim», նա մասնակցել է ռազմաթիվ ռեյտինգային ռեալիթի-շոուների։

Մոդելը կարող էր եւ չհասնել այս ամենին, եթե մի քանի պլաստիկ վիրահատության չդիմեր։ Սակայն սարսափելի պատահարից հետո Լլոյդը որոշել է առհավետ հրաժարվել պլաստիկ վիրահատություններից։ Մոդելը պատմել է՝ ինչպես է մի քանի անգամ շտկել կուրծքը։ Սակայն վերջին վիրահատությունն անհաջող է անցել, եւ մոդելը հազիվ է փրկվել։

Գիշերը նրա սիլիկոնե կուրծքը պայթել է։ Մոդելն արթնացել է արյան լճակում։ «Ես չգիտեի՝ ինչ էր կատարվել, բայց կուրծքս տափակել էր։ Ստիպված էին արագ հիվանդանոց գնալ»,- ասել է նա։ Մոդելին բժշկական օգնություն է ցուցաբերվել, իմպլանտը հանվել է։ Բժիշկների խոսքով՝ ժամանակ կորցնելը կարող էր մոդելի կյանքն արժենալ։ Նա մեծ քանակով արյուն է կորցրել, եւ ստիպված են եղել արյան ներարկում անել։ «Ես այդ ամենի մասին չեմ իմացել, քանի որ անզգայացում էր կատարվել։ Երբ արթնացա, սարսափեցի»,- ասել է Դանիելը։

Մոդելը պատմել է, որ պլաստիկ վիրահատության է դիմել՝ ինքնավստահութուն ձեռք բերելու համար, քանի որ ինքնագնահատականի խնդիր է ունեցել։ Բացի այդ՝ մոդելային աշխարհում աղջիկները մշտապես ճնշում են զգում, որը նրանց ստիպում է բազմաթիվ վիրահատությունների եւ պրոցեդուրաների դիմել՝ արտաքին տեսքն ավելի լավը դարձնելու համար։ Դանիելը զղջում է դրանց համար, սակայն խոստովանել է, որ մեծ կուրծքն իրեն հնարավորություն է տվել հաջողության հասնել, գրում է Mirror-ը։

«Կուրծքս աշխատանքի գործիք էր։ Դրա շնորհիվ ես մեծ գումարներ եմ աշխատել»,- ասել է Լլոյդը։ Այդ խնդրից հետո Դանիելը մարմնից հեռացրել է բոլոր իմպլանտները եւ այլեւս վիրահատության չի դիմել։

«Հիմա իմ նպատակը երջանիկ, առողջ լինելն ու լավ սնվելն է։ Մի անհանգստացեք՝ ինչ չափի է ձեր կուրծքը։ 10 տարի անց իմպլանտների «բումը» կանցնի, եւ դրանք այլեւս նորաձեւ չեն լինի»,- նշել է մոդելը։



© NEWS.am STYLE