Երկրպագուներին շոկի են ենթարկել Լեդի Գագայի արխիվային լուսանկարները

19:01   5 փետրվարի, 2019

Արտասովոր 32-ամյա երգչուհի, վերջին շրջանում նաեւ որպես դերասանուհի հանդես եկող Լեդի Գագան մշտապես փորձում է զզարմացնել երկրպագուներին։ Պարզվում է՝ նա զուր էր ջանքեր գործադրում. հարկավոր էր ընդամենը ցուցադրել արխիվային լուսանկարները, որոնք ինչ-որ մեկի ձեռքով հայտնել են համացանցում։

Լուսանկարներում Գագան 13 տարեկան է եւ բոլորին այլ տեսք ունի. Սթեֆանի Ջերմանոտան մուգ մազերով է, կրում է նույն հագուստը, ինչ քույրերը։

Բայց դա երգչուհու կերպարի միակ փոփոխությունը չէ։ Երկրպագուները նկատել են, որ Գագան պլաստիկ վիրահատությունների է դիմել։ Նրանք կարծում են, որ երգչուհին լրջորեն շտկել է քթի  ու կզակի ձեւը, մեծացրել շուրթերը։ Դա հատկապես նկատելի է լուսանկարներում, որոնք արված են դպրոցական թատերական բեմադրության ընթացքում։

Լեդի Գագան մշտապես հերքել է, որ պլաստիկ վիրահատության է դիմել եւ աղջիկներին կոչ է անում սիրել բնական գեղեցկությունը։ «Կարծում եմ՝ պլաստիկ վիրահատության միջոցով մարդու մեջ սեփական արտաքինի հետ կապված անինքնավստահություն առաջացնելն էականորեն ավելի վատ է, քան նրա թույլ տալ գեղարվեստական միջոցներով դրսեւորել իրեն մարմնի վերափոխման միջոցով»,- հայտարարել է երգչուհին։

Իհարկե, դժվար է դրան հավատալ, քանի որ երգչուհին իսկապես շատ է փոխվել։



© NEWS.am STYLE