Սիրուշոյի շքեղ կերպարը

19:49   5 փետրվարի, 2019

Երգչուհի Սիրուշոն, ով առանձնանում է իր յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարով։

Նոր հրապարակումը հայտնվել է երգչուհու Instagram-ի էջում, որում կատարված նշման համաձայն՝ այն արվել է Դուբայում։ Սիրուշոն շքեղ զգեստ է կրում, որը համադրել է կարմիր կոշիկների հետ։ Երգչուհին նախապատվություն է տվել վառ շրթներկին։

Հիշեցնեքն՝ ավելի վաղ Սիրուշոն որդու լուսանկարն էր հրապարակել, ով խաղում էր ձյան հետ։ «Առավոտյան զբոսանք որդուս հետ Երեւանում», - լուսանկարին կից գրել էր Սիրուշոն։



© NEWS.am STYLE