«Օսկար» մրցանակները կհանձնեն Հոլիվուդի հայտնի կանայք

10:13   6 փետրվարի, 2019

Ամբողջ աշխարհի կիոնոսերները սպասում են տարվա գլխավոր իրադարձությանը՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը։ Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Ամերիկյան կինոակադեմիան չի կարողանում վարող գտնել «Օսկար» մրցանակաբաշխության համար։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ մրցանկաբաշխությունը մշտական վարող չի ունենա։

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է արտիստների ցանկը, ովքեր մրցանակներ կհանձնեն։ Նրանց մեծ մասը կանանք են։ Մրցանակները հանձնելու համար բեմ կբարձրանան Ջենիֆեր Լոպեսը, Էմի Պոլերը, Մայա Ռուդոլֆը, Ամանդլա Սթենբերգը, Շարլիզ Թերոնը, Կոնստանս Վուն, Ակվաֆինան, Թինա Ֆեյը, Վուպի Գոլդբերգը եւ Բրի Լարսոնը։ Ցանկում տղամարդ դերասաններն ընդամենը երկուսն են՝ Դենիել Քրեյգ ու Քրիս Էվանս։

Ցանկում նշվում է նաեւ դիրիժոր Գուստովո Դուդամելի անունը՝ Լոս ԱՆջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կինոակադեմիայի ներկայացուցիչները հայտնել են, որ ցանկն ամբողջական չէ, եւ ավելի շատ աստղեր ներկա կլինեն։

Ավելի վաղ մրցանակաբաշխության արարողությունը վարելու առաջարկ էր արվել կատակերգու դերասան Քեւին Հարթին, սակայն նա հրաժարվել էր, ինչի արդյունքում 30 տարվա ընթացքում առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը վարող չուներ։ Քեւին Հարթը հրաժարվել է վարել մրցանակաբաշխության արարողությունը Twitter-ում նախկինում արված հրապարակումների պատճառով, որոնք վիրավորել են համասեռամոլներին։

Արարողությունն առանց վարողի վերջին անգամ անցկացվել է 1989թ.-ին։ Այն այնքան անհաջող էր, որ ավարտից հետո հոլիուդյան 17 դերասաններ կազմակերպիչներին նամակ էին գրել ու քննադատել մրցանականաբաշխությունը, որը սկսվել էր 11 րոպեանոց երաժշտական համարով։

Քեւին Հարթի անվան հետ կապված սկանդալը միակ խնդիրը չէ։ Անգլիացի Դենիս Ֆերգյուսն Ամերիկյան կինոակադեմիայից պահանջել է հավակնորդների ցանկից հանել ֆիլմը, որը պատմում է իր 2-ամյա որդու ողբերգական մահվան մասին։ Իսկ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի ռեժիսորին մեղադրում են ոտնձգության եւ մանկապղծության մեջ։

Լուսանկարները՝ Ovideo.ru, Spletnik


© NEWS.am STYLE