Երկրպագուներին դուր չի եկել Պոլինա Գագարինայի սեքսուալ եւ հանդուգն կերպարը

12:15   6 փետրվարի, 2019

31-ամյա երգչուհի Պոլինա Գագարինայի երկրպագուներին հիասթափեցրել է «Մելանխոլիա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Նրանց վրդովվեցրել են երգչուհու արտասովոր պարերը։

Տեսահոլովակում Պոլինան պարում է եւ այդ ընթացում պատռում զգեստը։ Հոլովակի ավարտին նա միայն բոդի է կրում, սակայն երկրպագուներին զայրացրել են հանդուգն կերպարն ու արտասովոր շարժումները։

Երգչուհին տխրել է, քանի որ բոլորովին այլ արձագանքի էր սպասում։ Պոլինան նշել է, որ հասկանում է՝ իրեն սովոր են տեսնել բոլորովին այլ կերպարում, սակայն ինքը ցանկացել է ինչ-որ նոր բան անել։

«Տեսահոլովակը ոչ միանշանակ հույզեր է առաջացրել։ Բոլորը սպասում էին մելանխոլիկ, սովարական, քիչ շարժվող, քնքուշ աչքերով Պոլինային ։ Բայց «Մելանխոլիա» երգի ռիթմը ինձ բոլորովին այլ իմաստ է թելադրել։ Ես պաշտում եմ պարել։ Պարելով ես ոչ միայն ինքնարտահայտվում եմ, այլեւ բացվում, ազատվում ինչ-որ բաներից։ Ես վաղուց էի ցանկանում նման տեսահոլովակ ունենալ, ունենալ այդպիսի դինամիկա եւ ազատություն։ Զարմացած եմ, որ հետեւորդներս պատրաստ են ինձ ընդունել միայն մեկ՝ իրենց ծանոթ կերպարում, իսկ բոլոր նորությունները սվիններով ընդունել»,- Instagram-ում գրել է Գագարինան՝ խորհուրդ տալով տեսահոլովակը մի քանի անգամ նայել՝ ընտելանալու համար։



© NEWS.am STYLE