«Ես գեյ չեմ». Մայքլ Ջեքսոնի հարցաքննության տեսագրությունը, որում նա իրեն համեմատում է Քրիստոսի հետ

11:05   6 փետրվարի, 2019

Օրերս համացանցում են հայտնվել սկանդալային «Լքելով Նեվերլենդը» (Leaving Neverland) ֆիլմի կադրերը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում։ 9 րոպե տեւողությամբ վավերագրական տեսանյութում, որը նկարահանվել է 1999թ.-ին Նյու Յորքում գտնվող «Four Seasons» հյուրանոցում, Մայքլ Ջեքսոնը հարցաքննվում է մանկապղծության գործով։

Իրավաբանները հետաքրքվում են՝ արդյոք նա սեռական «հարաբերություն» ունեցել է անչափահասներ Ջորդան Չենդլերի, Բրետ Բարնսի եւ «Տանը միայնակ» (Home Alone) ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինի հետ։ Ջեքսոնը նյարդային վճակում է եղել, փորձել է ոչինչ չասել, սակայն ամեն դեպքում մի քանի արտահայտություն արել է։ Նա իրեն «սեւ մարդ» է անվանել եւ ժխտել, որ սպիտակեցրել է մաշկը։ Փաստաբանի խորհրդով՝ Մայքլն արհամարհել է երեխաներին անարգելու մասին հարցերը, սակայն բավական նյարդային պահվածք է դրսեւրոել՝ նյարդային ծիծաղել է, ձեռքերով փակել դեմքը։ «Ես համասեռամոլ չեմ»,- հայտարարել է Մայքլը։

Բացի այդ՝ Ջեքսոնը հիշել է՝ ինչպես է Հիսուս Քրիստոսը վերաբերվել երեխաներին եւ իրեն նույնիսկ համեմատել է նրա հետ։ Հիսուսը կոչ էր անում սիրել երեխաներին եւ լինել նրանց նման՝ երիտասարդ, անմեղ, մաքուր ու ազնիվ։ Նա միշտ իրեն շրջապատում էր երեխաներով։ «Ինձ եւս այդպես են դաստիարակել, այդ պատճառով ես ամբողջ կյանքի ընթացքում փորձում եմ նրան նման լինել»,- հարցաքննության ընթացքում ասել է Մայքլը։

Հիշեցնենք՝ Մայքլը Ջեքսոնի երկու անգամ դատարանի առաջ է կանգնել անչափահաս տղաներին բռնաբարելու մեղադրանքով։ Համացանցում տեղեկատություններ էին պտտվում փոփի արքայի եւ Մակոլեյ Կալկինի ոչ ընկերական հարաբերությունների մասին: Խոսակցություններն, իսկապես, անհիմն չէին. իր հարցազրույցներում Մակոլեյը հիշել էր, որ 14 տարեկան հասակում քնել է Ջեքսոնի անկողնում։

Այժմ Կալկինը ժխտում է, որ ոտնձգության է ենթարկվել Ջեքսոնի կողմից եւ հավատացնում է, որ ինքն ու փոփի արքան պարզապես ընկերներ են եղել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Сплетник, Gettyimages



© NEWS.am STYLE