Համացանցում հայտնվել է Ռոման Պոլանսկու նախկին կնոջ մասին ֆիլմի թրեյլերը, ով սպանվել է հղիության 9-րդ ամսում

13:14   6 փետրվարի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Թեյթի սպանության տխուր պատմությունը հետաքրքրել է շատ ռեժիսորների. այս տարի միանգամից երեք ֆիլմ կթողարկվի Ռոման Պոլանսկու նախկին կնոջ մասին։

Քվենտին Տարանտինոյի ֆիլմում Ռոման Պոլանսկու կնոջը, ում 1969թ.-ին սպանել է մոլագար Չարլզ Մենսոնը, մարմնավորում է Մարգո Ռոբին, իսկ Դենիել Ֆարանդսի ֆիլմում՝ Հիլարի Դաֆը։ Ֆիլմը ստացել է «Շերոն Թեյթի ուրվականները» եւ վարձույթում կհայտնվի ապրիլի 5-ին։

Ի տարբերություն Տարանտինոյի ֆիլմի, որում խաղում են հոլիվուդյան հայտն դերասաններ Բրեդ Փիթը, Լեոնարդո Դի Կապրիոն եւ Ալ Պաչինոն եւ որի բյուջեն բավական մեծ է, «Շերոն Թեյթի ուրվականները» անկախ ֆիլմ է։

Դերասանուհի եւ մոդել Շերոն Թեյթը 1969թ.-ին՝ 26 տարեկան հասակում սպանվել է ամերիկացի Չարլզ Մենսոնի հանցախմբի կողմից. Թեյթը հղիության 9-րդ ամսում էր։  

Ասում են՝ ֆիլմը ոգեշնչվել է Թեյի արտահայտությամբ, որ ուրվականների մասին երազներ է տեսել, «որոնք կանխագուշակել են իր մահը սատանիստական պաշտամունքի հետեւորդների ձեռքով»։



© NEWS.am STYLE