Մելանյա Թրամփը փայլել է Burberry-ի վերարկուով

11:58   6 փետրվարի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մշտապես ուշադրության կենտրոնում է եւ կարողանում է գրավել բոլորի հայացքները։ Դոնալդ Թրամփի կինը ելույթ է ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի առաջ եւ տպավորություն գործել՝ ներկայանակով Burberry ապրանքանիշի սեւ վերարկուով։

Բանակային ոճի վերարկուն զարդարված էր մետաղական կոճակներով։ ԱՄՆ առաջին տիկինը որպես աքսեսուարներ ընտրել էր կաշվե ձեռնոցներ եւ բարձրակրունկներ։  Մելանյա Թրամփը գույների հետ էքսպերիմենտներ չի արել՝ ընտրելով ամբողջությամբ սեւ հագուստ, որում առավել քան տպավորիչ տեսք է ունեցել։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, Eonline



© NEWS.am STYLE