Ալյոնա Կրավեցի դուստրն աշակերտուհիների կողմից նվաստացումների է ենթարկվել

16:18   6 փետրվարի, 2019

Էլիտար դպրոցի աշակերտուհիները, ուր սովորում է Դանիել Կրավեցի 11-ամյա դուստրը, աղջկան փակել են զուգարանում եւ բռնությամբ կտրել մազերը։ Կատարվածի մասին իմացել է նրա մայրը՝ երգչուհի Ալյոնա Կրավեցը եւ դրանում մեղադրում է ամուսնուն, ով իրեն թույլ չի տալիս հանդիպել երեխայի հետ։

33-ամյա երգչուհու եւ հայտնի թոք-շոուի հերոսուհու դուստրը սովորում է մոսկովյան էլիտար դպրոցում, ինչը նրան չի փրկել նման վերաբերմունքից։ «Նրանք պահել են Դանիելային եւ ծաղրել նրան։ Տեղի ունեցածի պատճառով երեխայի մոտ սթրես է սկսվել։ Նա բողոքել է հորը, ում հետ ապրում է։ Սիրտս արյունով է լցվում»,- «Dni.ru»-ի հետ զրույցում ասել է Ալյոնա Կրավեցը։

Մոդելը պատմել է, որ արդեն երեք շաբաթ շարունակ չի հանդիպել դստերն ամուսնու՝ միլիոնատեր Ռուսլան Կրավեցի արգելքի պատճառով։ Նա վշտացած է, որ ամուինն աչքաթող է արել դստերը։ Ալյոն խոստացել է ոստիկանություն դիմել աշակերտուհիների դեմ, ովքեր ծաղրել են Դանիելային։

«Ես պարզել եմ, որ ավագ դասարանների աշակերտները ծաղրում են նաեւ մյուս երեխաներին։ Մտադիր եմ դադարեցնել դա եւ վերջ դնել «դեդովշինա»-ին»,- ասել է երգչուհին։

Վերջերս հեռուստանախածներից մեկի ընթացքում Ալյոնան հայտնել էր, որ ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ, եւ ինքը հեռացել է տանից։ Ամուսինն արգելափակել է երգչուհու բանկային քարտերը եւ արգելել տեսակցել դստերը։ Ալյոնան նախկինում եւս ամուսնուն մեղադրել է բռնություն գործադրելու մեջ։ Սակայն սկանդալից հետո ներել է Ռուսլանին եւ կրկին ամուսնացել նրա հետ։



© NEWS.am STYLE