Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը՝ Բարսելոնայից

18:48   6 փետրվարի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը հանգստի է մեկնել եւ արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել հմայիչ լուսանկարներով։

Այս անգամ երգչուհին ներկայացել է սպորտային ոճով։ Լուսանկարները, որոնք հրապարակվել են Աստղիկ Սաֆարյանի Instagram-ում, արվել են Բարսելոնայում։ Երգչուհին ջինսե տաբատ է կրում, սպորտային կոշիկներ ու բլուզ։ Կադրերը մեկնաբանված չեն։

Ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարներ էր հրապարակել Սիցիլիայից եւ մեկնաբանություններում «սիրո խոստովանություն» արել քաղաքին։ «Սիրահարված այս քաղաքին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE