Դեցլի հայրը թաղման օրը ներողություն է խնդրել որդուց

20:16   6 փետրվարի, 2019

Արդեն մի քանի օր շարունակ ռուսական շոու-բիզնեսը չի կարողանում ուշքի գալ անդառնալի կորստի պատճառով. կյանքից հեռացել է ռեփեր Դեցլը (Կիրիլ Տոլմացկի), ում հետ մեծացել է մի ամբողջ սերունդ։ Այսօր՝ նրա թաղման օրը, ռեփերի հայրը, ում հետ Կիրիլը չի շփվել 15 տարի, Instagram-ի էջում հուզիչ գրառում է արել ու ներողություն խնդրել նրանից։

«Ներիր ինձ։ Հնարավոր է՝ ես իսկապես վատ հայր եմ եղել։ Բայց իմացիր՝ իմ սերը քո հանդեպ անսահման է։ Երեխաները ծնողների երազանքների արտացոլումն են։ Ես հպարտանում եմ քեզանով»,- գրել է պրոդյուսերը։ Նա նշել է, որ չի հասկանում՝ ինչու է որդին իր մասին տարօրինակ բաներ ասել ու այդպես էլ իրեն ընդառաջ քայլ չի արել։ Տոմլացկու խոսքով՝ Դեցլի մահվանից առաջ նրանք այպես էլ չեն խոսել, իսկ շփում սկսելու բոլոր փորձելը ձախողվել են։

Ավելի վաղ տված հարցազրույցներում, որոնց ընթացքում փորձ էր արվում իմանալ՝ ինչու է հիփ-հոփ կատարողը դադարել շփվել հոր հետ, Դեցլը պատմել է՝ ինչքան տգեղ է Ալեքսանդրը վարվել մոր հետ։ Նրա խոսքով՝ վերջինս մորը լքել է հանուն այլ կնոջ եւ վերցրել ամբողջ ունեցվածքը։

Դեցլը մահացել է փետրվարի 3-ին Ինժնեւսկում համերգից հետո։ Հանդերձասենյակում արտիստը բողոքել է վատ ինքնազգացողությունից, ինչի առնչությամբ որոշում էկայացվել շտապօգնություն կանչելու մասին։ Կանչով ժամանած բուժաշխատողները մոտ կես ժամ վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել եւ ադրենալին ներկարկել, սակայն երաժիշտի կյանքը փրկել չի հաջողվել։ Դեցլը 35 տարեկան էր։

Որդու թաղմանը Տոլմացկի ավագն առաջին անգամ տեսել է թոռանը՝ Անտոնիին։ Նա գրել է վերջինիս ու փորձել աջակցել։ Թաղման արարողությանը մասնակցել են Դեցլի բազմաթիվ ընկերներ ու գործընկերներ, ինչպես նաեւ երկրպագուներ։



© NEWS.am STYLE