Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի երեխաների դայակին արգելված է մի բառ օգտագործել

23:16   6 փետրվարի, 2019

Էթիկայի կանոնների համաձայն՝ Մարիա Բորալոն՝ թագավորական ընտանիքի ծոռների դայակը, պետք է նրանց անուններով դիմի։ Նրան արգելված է երեխաներին «փոքրիկ» անվանել։

Ամենահայտնի թագավորական դինաստիայի երեխաների դայակ լինել բավական բարդ խնդիր է, եւ ոչ բոլորն են նման հնարավորություն ունենում։ Նրանք լուրջ պատրաստություն են անցնում։ Քեյթ Միդլթոնը երեխաների համար դայակ է ընտրել Նորլանդ քոլեջի շրջանավարտի, որը մանկավարժների պատրաստման լավագույն բրիտանական դպրոցն է։ Իսպանուհի Մարիա Բորալոն հատուկ պատրաստություն է անցել, նա կարողանում է մեծ վարպետությամբ մեքենա վարել եւ տիրապետում է ինքնապաշտպանության տեխնիկային։

Մարիան արքայազն Ուիլյանի եւ Քւթի ընտանիքում հայտնվել է, երբ նրանց ավագ որդին՝ Ջորջը, մի քանի ամսական էր։ Քենինգսթոնյան պալատում աշխատանքի տարիները ցույց են տվել, որ նա լավ է կատարում իր պարտականությունները։ Այժմ Բորալոն Քեմբրիջի դքսուհուն օգնում է խնամել երեք երեխաներին՝ Ջորջին, Շարլոտային եւ Լուիին։

Երեխաների դաստիարակության մեթոդիկան ավանդական բրիտանական է, սակայն նրան արգելված է երեխաներին «փոքրիկ» անվանել։ Թույլատրվում է նրանց դիմել «երեխաներ» բառով կամ անուններով։ Միայն թե սա Քեյթ Միդլթոնի կամակորությունը չէ, այլ Բրիտանիայի լավագույն տների էթիկայի կանոն։ Մեծ Բրիտանիայում լրջորեն կարծում են, որ «փոքրիկ» բառով երեխային դիմելը նվաստացնում է նրան որպես անհատ, հայտնվում է Mirror-ը։

Կարեւորն այն է, երեխաները կապված են դայակի հետ եւ լավ են զգում նրա հետ։ Իսկ թե ինչպես է նա նրանց անվանում կամ չի անվանում, արդեն կարեւոր չէ։



© NEWS.am STYLE