ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 փետրվարի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին հեշտությամբ կնեղացնի ձեզ ինչպես կամա, այնպես էլ՝ ակամա: Փորձեք հասկանալ իրական պատճառները:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ընտրել ձեր եւ իր ընկերոջ միջեւ: Ստիպված եք համակերպվել, ինչ արած:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե, ի վերջո, ի՞նչ է սիրելին ցանկանում ձեզանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ հավանական է, որ դուք պատահաբար հանդիպեք ձեր կեսին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին շատ կցանկանա ձեզանից ձեր զգացմունքների որեւէ նյութական ապացույցը ստանալ: Նամակ, բացիկ, փոքրիկ նվեր եւ նմանատիպ այլ բաներ, որոնք կմնան նրա հիշողության մեջ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կհամակերպվի այն մտքի հետ, որ նա ձեր կյանքում առաջնային տեղ չի զբաղեցնում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Օգնեք ձեր սիրելիին իրեն հերոս զգալ: Նա դրա կարիքն ունի այս պահին:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեզ անհանգստացնող խնդրի լուծումը փորձում է սողոսկել ձեր ձեռքերից: Դուք պետք է շտապ խորհրդակցեք դրա վերաբերյալ ճիշտ մարդու հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի անձնական կյանքում լուրջ փոփոխությունների որոշում կայացնելը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր անձնականը կշողա ծիածանի յոթ գույներով եւ կուրախացնի ձեզ իր բազազանությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք սիրելիի հետ ձեզ պահել ոչ այնպես, ինչպես սովորաբար պահում եք, իսկ նա դեմ կլինի դրան: Աշխատեք գտնել ոսկե միջինը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար միեւնույն կլինի, թե ինչ կմտածեք դուք նրա այս կամ այն քայլի մասին, այդ իսկ պատճառով նա որոշ ժամանակով կդառնա անկառավարելի:



© NEWS.am STYLE