Նկարչուհին ցուցահանդեսի ընթացքում ներկ է լցրել մոդելի վրա

14:08   7 փետրվարի, 2019

Տարօրինակ միջադեպ է գրանցվել ամերիկացի լուսանկարչի «Դեւիդ Բոուի. մարդ, ով հայտնվեց Երկրի վրա» ցուցադրության ընթացքում, որը նվիրված է լեգենդար բրիտանացի երաժիշտին։

View this post on Instagram

A post shared by cherNika (@chernika__official) on

Միջադեպի պատճառը… հեռախոսն էր։ Մոսկվայում բնակվող նկարչուհի Մարտա Տիշտը, ով իրեն Բոուիի մեծ երկրպագուն է համարում, ցանկացել է մի քանի լուսանկար անել, սակայն նրան խանգարել է մի աղջիկ, ով անընդհատ կադրում է հայտնվել։ Տիշը վստահեցնում է, որ նրան մի քանի անգամ խնդրել է մյուս այցելուներին հնարավորություն տալ հիանալ ցուցադրանմուշներով, սակայն վերջինս կոպիտ պատասխան է տվել իրեն։

Տուժող կինը՝ մոդել եւ երգչուհի CherNika-ն հայտարարել է, որ իր գործողությունները համաձայնեցված են եղել կազմակերպիչների հետ, եւ ինքը ցուցադրության ֆոնին լուսանկարվել է ամսագրերից մեկի համար։ Արդյունքում նկարչուհին պայուսակից ներկի մի քանի տարա է հանել ու այն լցրել մոդելի վրա։

Այդ ամենը տեղի է ունեցել զարմացած հանրության աչքի առջեւ։ Նրանից մի մասը միջադեպը նկարել է հեռախոսով, մյուսները փորձել են բաժանել նրանց։ Շփոթված մոդելը տուն է շտապել՝ ծածկվելով շարֆով։ Նա հայտարարել է, որ պատժելու է մրցակցին։

«Այսպիսի խայտառակություն ես երբեք չեմ զգացել։ Ամբողջ երեկոն անցկացրել եմ՝ փորձելով մաքրել ներկը։ Կանեմ հնարավոր ամեն բան՝ այդ հիմարին պատժելու համար»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE