Քիմ Քարդաշյանը երկրպագուներին պատմել է՝ ինչ «բշտիկներ» են առաջացել դեմքին

10:06   7 փետրվարի, 2019

Instagram-ի ամենահայտնի բլոգեր, ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մշտապես պապարացիների ուշադրության կենտրոնում է։ Օրերս արեւմtյան լրատվամիջոցները հրապարակել էին 38-ամյա հայուհու լուսանկարները. Քարդաշյանը տոնային կրեմի հաստ շերտով փորձել էր թաքցնել մաշկային խնդիրները։ Դրանք բավական շատ քննարկվեցին, ինչից հետո Քիմ Քարդաշյանը պատասխանել է հետեւորդներին։

Քիմ Քարդաշյանին լուսանկարել էին, երբ նա քրոջ՝ Քորթնիի հետ նախաճաշի էր մեկնում։ Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում հստակ երեւում են մաշկային խնդիրները։ Շատ լրատվամիջոցներ կարծել են, թե բշտիկներն առաջացել են դիմահարդարումը քնելուց առաջ չմաքրելու պատճառով, սակայն Քարդաշյանն իր վարկածն ունի։  

«Պարզապես պսորիազն արդեն իմ դեմքին է»,- Twitter-ում գրել է Քարդաշյանը՝ վերահրապարակելով նորությունը։

Երկու տարի առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է պսորիազով։ Հիվանդությունը զարգանում է։ Դրա հետագա տարածումը խկանխելու համար Քարդաշյանը խիստ դիետայի է հետեւում եւ ամեն օր կորտիզոն պարունակող քսուք օգտագործում։



© NEWS.am STYLE