Մեգան Մարքլի որովայնն իրական է, եւ նա կծննդաբերի հիպնոսի ազդեցության տակ

11:14   7 փետրվարի, 2019

Արքայազն Հարրի կինը՝ Մեգան Մարքլը, ինչպես հայտնի է, հրաժարվել է ծննդաբերել Սուրբ Մարիայի հիվանդանոցում, ուր լույս աշխարհը են եկել Մեծ Բրիտանիայի գլխավոր ընտանիքի մի շարք ժառանգորդներ։ Մեգանը պատրաստվում էր ծննդաբերել Ֆրայմլի Պարկ հիվանդանոցում։ Երկար վեճերից հետո վերջապես փոխզիջումային տարբերակ է գտնվել։ Մարքլը կծննդաբերի տանը, ինչպես դինաստիայի այլ անդամներ։ Իհարկե, ոչ սովարական ձեւով՝ հիպնոսի ազդեցության տակ։

Ծննդաբերության ընթացքում մայրիկին կներշնչեն, որ պրոցեսն անցավ է։ Մեգան Մարքլն առողջ ապրելակերպի կողմնակից է, նա ծնվել է յոգայի մարզիչ ընտանիքում։ Տեղեկություններ կան, որ դքսուհին փոխել է նաեւ արքայազն Հարրիի սննդակարգը, նրան ստիպել հրաժարվել ալկոհոլից։ Միայն թե նրա ամուսնուն ցանկացած բարում դեռ նկատում են՝ գարեջրի բաժակը ձեռքին։

View this post on Instagram

A post shared by Meghan & Harry supporters (@harry_meghan_updates) on

Ամեն դեպքում հանրությունը կասկածներ ունի «Ֆորս մաժորների» աստղի հղության հետ կապված։ Տեղեկություններ կան, որ 37-ամյա Մեգանը որովայնին հենց այնպես չէ այդքան հաճախ ձեռք տալիս։ Մարդկանց մի մասը կարծում է, որ զույգը դիմել է փոխնակ մոր ծառայությանը, իսկ որովայնը կեղծ է։ Համացանցում, սակայն, նոր տեսանյութ է տարածվել, որը կօգնի համոզվել՝ Մեգանն իսկապես հղի է։ Ամուսինները լուսանկարվում են, երբ երեխան սկսում է ակտիվորեն շարժվել։

«Տեսնում եմ՝ ինչպես է նա շարժվում, ցնցող տեսանյութ է», «Ինչ ակտիվ երեխա է», «Չեմ հասկանում՝ ինչպես մարդիկ կարող են կարծել, թե Մագանն ու Հարրին ստում են»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։ Շատերի համար Մարքլը լավ օրինակ է դարձել։ «Ես իսկապես հույս ունեմ, որ կկարողանամ զգալ դա։ Ես 33 տարեկան եմ, եւ անհանգստանում եմ, որ չեմ կարող երեխաներ ունենալ»,- գրում են օգտատերերը։



© NEWS.am STYLE