Լետիցիա թագուհին փայլել է Մադրիդում կայացած միջոցառմանը

10:33   7 փետրվարի, 2019

Միայն դերասանուհիները չեն սիրում կոստյումներ. առաջին տիկինները եւս հրաժարվում են կիպ շրջազգեստներից եւ խիստ զգեստներից՝ նորաձեւ կոստյումներ կրելու համար։

Իսպանիայի թագուհի Լետիցիան ամենաոճային առաջին տիկիններից է։ Այս անգամ նա եւս նախապատվություն է տվել դասական կոստյումին՝ ընտրելով հանգիստ երանգ՝ մոխրագույն։

Ֆիլիպ VI-ի կինն այն համադրել էր Hugo Boss-ի բաց կապույտ բլուզի եւ իսպանական Magrit ամսագրի ապրանքանիշի բարձրակունկների հետ։ Թագուհին այս կերպարում մասնակցել է արվեստների թանգարանում անցկացվող միջոցառման։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE