«Սիրում եմ քեզ». Լիլիթ Բաբասյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

10:54   7 փետրվարի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։ Լիլիթ Բաբասյանը նոր հրապարակում է արել Instagram-ում՝ տեղադրելով ամուսնու հետ համատեղ լուսանկար։ Մեկնաբանություններում Լիլիթ Բաբասյանը ռուսերեն լեզվով գրել է. «Սիրում եմ քեզ»։

Հիշեցնենք՝ օրերս Լիլիթ Բաբասյանն ավելի վաղ արված լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանությունում խոսել էր մոտիվացիայի մասին՝ նշելով, որ վերջին շրջանում հաճախ է սկսել մտածել այն մասին՝ ինչու շատ կանայք այդպես էլ չեն կարողանում հասնել նախանշված նպատակին։

«Զուգահեռներ եմ սկսել անցկացնել, որ հաճախորդներիս մեծ մասն ինձ մոտ գալիս է ոչ թե սեփական ցանկությամբ, այլ անհրաժեշտությունից ելնելով։ Ինչպես գիտեն բոլորը, ես բաց մարդ եմ եւ անում եմ հնարավոր ամեն բան՝ հաճախորդիս վիճակը հասկանալու համար։ Շատ աղջիկներ հուսահատության մեջ են ընկնում, որ չեն կարողանում գտնել երկրորդ կեսին (եւ կարծում են, որ ավելորդ քաշն իրենց խանգարում է)։

Այլ դեպքում փեսացուն է պայման դրել, մեկ ամուսնու դավաճանությունները, մեկ ամուսնալուծությունը դրդում են վերափոխման։ Ինչո՞ւ է այդպես լինում։ Դուք պատրաստ չե՞ք ձեզ այնքան սիրել, որ ավելի լավ տեսք ունենաք։ Ինչո՞ւ չի կարելի սիրել ինքներդ ձեզ եւ ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, ձեր մարմին ու առողջությանը հանուն ձեզ եւ ոչ թե այլ մեկի»,- գրել էր Լիլիթ Բաբասյանը։

Նա նշել էր, որ ժամանակին իր ճանապարհը սկսել է սկզբունքով՝ բոլորի դեմ կամ առաջ, իսկ հիմա, երբ ետ է նայում, հասկանում է, որ իրեն դա չի առաջ մղել եւ ցանկացել է սիրել իրեն։  Լիլիթ Բաբասյանը կանանց, աղջիկներին կոչ էր արել սիրել իրենց. «Եվ պետք չէ որեւէ այլ մեկը, որպեսզի սկսեք փոխվել»։



© NEWS.am STYLE