Վրացական գեղեցկություն. մոդելը խինկալիով զարդարված բիկինի է կրել

12:46   7 փետրվարի, 2019

Ինչ չես անի հանուն ազդեցիկ կադրի… Վրացի մոդել եւ դերասանուհի Թամո Վաշալոիձեն զարմացրել է սոցիալական ցանցերի օգտատերերին՝ «կրելով» արտասովոր լեղազգեստ։ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր Instagram-ի էջում կադրեր է հրապարակել է ետնաբեմից։

Մոդելը սառեցված խինկալիները սոսնձով ամրացնում է բիկինիին, ապա սեքսուալ դիրքեր  ընդունում այս արտասովոր հագուսսոտվ։

Դժվար է հասկանալ՝ արդյոք «Միսս բիկինի» մրցույթի նախկին մասնակցի վրացի հետեւորդներին դուր են եկել լուսանկարները. նա արգելափակել է հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը։

Այս ֆոտոշարքը հազիվ թե վրացիների սրտով լինի՝ հաշվի առնելով նրանց վերաբերմունքն ազգային խորհրդանիշներին։



© NEWS.am STYLE