«Ողջ մնալ». «Գահերի խաղ»-ի հերոսներից ովքեր կհայտնվեն նոր եթերաշրջանում

15:03   7 փետրվարի, 2019

НВО հեռուստաընկերությունը հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին պաշտոնական կադրերը։ Սերիալը կցուցադրվի ապրիլի 14-ից։ Սփոյլերներից խուսափելու համար ներկայացվել են դիմանկարներ՝ ինտրիգը պահելու համար։ Որոշ կերպարների դեմքերին կարելի է միայն վախ ու դժբախտության սպասում կարդալ։

8-րդ եթերաշրջանն ամենաէպիկական իրադարձությունը կլինի սերիալների աշխարհում։ Սերիալի դերակատաներն արդեն իսկ հասցրել են խոսել վերջաբանի մասին։

Սպասվող 6 էպիզոդներն իրենց մասշտաբներով չեն զիջում լիամետրաժ ֆիլմերին. յուրաքանչյուր սերիայի նկարահանման համար ծախսվել է ավելի քան 15 մլն դոլար, իսկ Սպիտակ քայլողների հետ կռիվը խոստանոմ է դառնալ հեռուստատեսության պատմության ընթացքում ամենաթանկ եւ ազդեցիկ տեսարանը։

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հրապարակել է սերիալի պաշտոնական թրեյլերը, որում ցուցադրվում է Վինթերֆելում Ջոն Սնոուի եւ Դեյներիս Թարգարիենի հանդիպման տեսարանը Սանսա Սթարկի հետ։



© NEWS.am STYLE