«Ես երբեք չէի կարծում, իսկապես երբեք չէի մտածում, որ մի օր կամուսնանամ». Էշթոն Քութչերը նշում է 41-ամյակը

16:14   7 փետրվարի, 2019

Բարձրահասակ, գեղեցկադեմ եւ թիկնեղ այս դերասանը աղջիկների սիրտը գրավում է ոչ միայն իր անթերի արտաքինով, այլեւ հումորային դերերով եւ զավեշտալի արտահայտություններով: Այսօր հոլիվուդյան այդ սրտակերը՝ Էշթոն Քութչերը, նշում  ծննդյան 41-ամյակը:

Էշթոնը նկարահանվել է «Քիլերները», «Մի անգամ Վեգասում», «Կնամոլը», «Գուշակիր՝ ով է», «Նորապսակները», «Ավելի, քան սեքս» եւ մի շարք այլ կատակերգություններում:

Թվում է, թե Էշթոն Քութչերի (ի դեպ, դերասանի ազգանունը հաճախ սխալ են արտասանում՝ նշելով Քաթչեր) կյանքը միշտ էլ քաղցր եւ հեքիաթային է եղել, սակայն դա այդպես չէ…

Դեռ մանկության տարիքից դերասանը բազում սթրեսների է ենթարկվել, ինչը կապված էր երկրվորյակ եղբոր՝Մայքլի առողջական վիճակի հետ: Նա ծնվել էր սրտի արատով եւ ընտանիքը հաճախ ականատես էր լինում նրա առողջական խնդիրներին: Էշթոնը խոստովանել է, որ հաճախ իրեն ավելորդ զբաղվածություն էր գտնում, որպեսզի տուն չգնար եւ չլսեր եղբոր առողջական նոր խնդիրների մասին:

Բացի այդ՝ դերասանը ապահով ընտանիքում չի մեծացել: Ծայրը ծայրին հասցնելու համար նա վաղ տարիքից ստիպված է եղել աշխատել, նույնիսկ, մեկ անգամ ձերբակալվել է գողության մեղադրանքով:

Այժմ դերասանի անձնական կյանքը հրաշալի է: Նա ամուսնացած է գեղեցկուհի Միլա Կունիսի հետ, որը նրան երկու հրաշալի զավակներ է պարգեւել: Քութչերի եւ Կունիսի դուստրը ծնվել է 2014 թ-ին, իսկ որդին՝ 2016-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հումորային կերպարներով հայտնի դերասանի լուրջ մտքերից մի քանիսը.

«Ծնողներս չեն կարողացել ֆինանսապես ինձ շատ աջակցել, բայց նրանք ինձ տվել են լավ գեներ: Հայրս շատ հմայիչ տղամարդ է, իսկ մայրս՝ գեղեցկուհի: Ես հաստատ բախտավոր եմ այդ առումով: Շնորհակալ եմ, մայրիկ եւ հայրիկ»:

«Լավագույն վերնաշապիկդ պետք է անկողնուդ նման լինի: Դու պարզապես պետք է հարմարավետ զգաս դրա մեջ»:

«Աշխարհի ամենասեքսուալ երեւույթը խելացի, մտածող եւ իմաստուն լինելն է: Մնացած ամեն ինչ երկրորդական բաներ են»:

«Ոչ մի տեքստ չի կարող փոխարինել սիրալիր հպումին»:

«Մի բավարարվիր նրանով, ինչ կյանքը քեզ տալիս է: Այն ավելի լավը դարձրու եւ մի բան ստեղծիր»:

«Իրական շքեղություն է ինքդ քեզ համար ժամանակ գտնելը… կարողանալ զբոսբնել, նստել նստարանին, թերթ կարդալ, ոչ թե պատասխանել հեռախոսազանգերի եւ ստիպված ինչ-որ բաներ անել»:

«Կարծում եմ՝ հնարավորությունը նման է աշխատասիրությանը»:

«Անպայման գոտի կապեք: Դա հեշտությամբ ֆիքսում է ձեր հագուստը, պարզապես համոզվեք, որ այն սազում է ձեր կոշիկների հետ»:

«Ես երբեք չէի կարծում, իսկապես երբեք չէի մտածում, որ մի օր կամուսնանամ: Ես տեսել եմ, թե ինչպես են ամուսնալուծվել իմ ծնողները եւ միշտ կարծել եմ՝ մարդիկ չպետք է նման բաների միջով անցնեն»:

«Իմաստ չկա տրամադրվել, թե կյանքը պայքար է, որովհետեւ այդ միտքը դեռ ոչ ոքի չի երջանկացրել»:



© NEWS.am STYLE