Բացառիկ լուսանկար. Թինա Կանդելակին սրտառուչ շնորհավորել է երիտասարդ ամուսնուն

16:47   7 փետրվարի, 2019

43-ամյա հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում շնորհավորել է 32-ամյա ամուսնու ծննդյան օրը։

«Նախկինի նման ցանկանում եմ խոսել քեզ մինչ առավոտ, ուտել, զբոսնել, սպորտով զբաղվել, ծիծացել, ծրագրեր կազմել ու ճանապարհորդել։ Եկ կանգ չառնենք։ Քեզ հետ ամեն սովորական բան այնքան հետաքրքիր է դառնում, որ թվում է՝ այս 10 տարիները չեն եղել, եւ մենք նոր ենք սովորում ապրել»,- Instagram-ում գրել է Կանդելակին՝ ամուսնուն սեր խոստովանելով։

Հրապարակումից պարզ է դարձել, որ զույգի հարաբերությունները շարունակում են արդեն 10 տարի։ Կանդելակիի եւ Բրովկոյի սիրավեպը սկսվել է, երբ նրանք մասին աշխատել են «Ապոստոլ» կազմակերպությունում։ Այդ ժամանակ Թինան դեռ ամուսնացած է եղել, ինչը չի խանգարել սիրուն։ Զույգն ամուսնացել է 2014թ.-ին, իսկ հանրությունը դրա մասին իմացել է միայն երկու տարի անց։

 



© NEWS.am STYLE