Ներքնազգեստով Էմիլի Ռատակովսկին`մթերային խանութում

21:48   7 փետրվարի, 2019

Էմիլի Ռատակովսկին ներկայացրել է ներքնազգեստի իր ապրանքանիշի՝ Inamorta Woman-ի  նոր հավաքածուն։ Արտասովոր ֆոտոշարքը կազմակերպվել է Բրուկլինում գտնվող մթերային խանութում։ Համարձակ լուսանկարներում 27-ամյա մոդելը ցուցադրել է իդեալական կազմվածքը։

«Փորձել եմ ինքնավստահ աղջկա կերպար ստեղծել, ով ամբողջ օրը լողազգեստ է կրում եւ հասականալ՝ ինչպես է փոխվում նրա տրամադրությունը, եթե նա այդպիսի տեսքով հեռանա լողափից։ Ինքս ինձ հարցրի՝ արդյոք այդպիսի կերպարը կընգրկվի Նյու Յորքի կյանքում։ Խոսքը բամբակյա կիսավարտիքների մասին է, որոնցով շրջում ես տանը, ապա գնում սուրճի ետեւից»,- նկարահանման մասին պատմել է Էմիլին։

Հավաքածուում ընդհանուր առմամբ ներառված է 47 ապրանք, որոնց արժեքը 18-55 դոլար է։  

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Graziamagazine



© NEWS.am STYLE