«Դոմ 2»-ի աստղ Ալյոնա Ռապունցելը որդի է ունեցել իրեն դավաճանած նախկին սիրելիից

17:13   7 փետրվարի, 2019

«Դոմ 2»-ի 22-ամյա մասնակից Ալյոնա Ռապունցելը մայր է դարձել։ Նա որդի է ունեցել, ում հայրը նախկին սիրելին է՝ Իլյա Յաբարովը։

Ինչպես հայտնում է Dom2life.ru-ն, Ալյոնան պետք է ծննդաբերեր դեռեւս հունվար ամսին, սակայն երեխան ինքն է որոշել՝ երբ է եկել լույս աշխարհ գալու ժամանակը։ Բժիշկները պարզաբանել են, որ տղաները հաճախ են սահմանված ժամկետից ուշ լույս աշխարհ գալիս։ Ալյոն հիվանդանոցում է եղել ծննդաբերությունից մի քանի օր առաջ՝ բժիշկների հսկողության տակ գտնվելու համար։ Երիտասարդ մայրիկն ու երեխան իրենց լավ են զգում։  

Իլյա Յաբարովը որդու ծնունդին ներկա չի եղել, նա երեխային չի դիմավորի նաեւ հիվանդանոցից դուրս գրվելիս։ Ռապունցելը հայտարարել է, որ դեռեւս պատրաստ չէ հանդիպել նախկին սիրելիին։ Սակայն հայրը չի կորցնում հույսը, որ Ալյոնան կմտափոխվի, եւ ինքը կկարողանա տեսակցել երեխային։

Ալյոնան եւ Իլյան ծանոթացել են «Դոմ 2» հեռուստանախագծի շրջանակներում։ Իմանալով Ռապունցելի հղիության մասին՝ Յաբարովը նրան առաջարկություն է արել։ Սիրահարները սկսել են պատրաստվել ամուսնությանը, սակայն երբ առկա էր երեխային կորցնելու վտանգ, նա իմացել է, որ ընկերն իրեն դավաճանել է, չեղյալ է հայտարարել նշանադրությունը։



© NEWS.am STYLE