Match&Go. թրենդներ բոլոր ժամանակների համար

13:16   9 փետրվարի, 2019

Նորաձեւության շուկայի սպառման արդիական օրակարգի, չվաճառված հագուստի բացարձակապես ոչ էկոլոգիական օգտագործման ֆոնին արժե քննարկել որոշ հագուստային ձեռքբերումները, որոնք պահարանում փոշիով չեն ծածկվի: Ամեն դեպքում ճիշտ է թե՛ բյուջեի, թե՛ շրջակա միջավայրի համար: Մենք կօգնենք պարզել, թե ինչն է համարվում ունիվերսալ եւ պրակտիկ ոչ թե մեկ օրվա համար, այլ հետագա մի քանի սեզոնին եւս: Այսպիսով, ներկայացնենք հագուստում 7 երկար տեւող թրենդները: 

Մաս 1 

Ծավալ

Ծավալը, նույն օվերսայզը արդեն, ավելի շուտ, մակրոթրենդ է դարձել: Վինտաժային իրերի սիրահարները հիմա գոհ ժպտում են. նրանք այս «ձենին» վաղուց են հասել:

Իսկապես, ինչ սքանչելի են «հայրիկի» ժակետները, շոփերները, որոնք առավել մեծ էֆեկտի համար կարելի է որպես կլաթչ կրել:

Դե, կամ էլ՝ տաբատները, իրանի շուրջը գոտիով ամուր ձգած, քանի որ անհրաժեշտից երկու չափս ավելի լայն է: Ի դեպ, կարելի է ուրախացնել ավանգարդի արքա Մարժիելին եւ գոտին փոխարինել գուլպայով՝ վերջին ցուցադրության ժամանակ Ռաֆ Սիմոնսը հենց այդպես էլ վարվեց:

 

Մշտապես արտակարգ է նայվում ծավալուն տաբատների համակցումը սվիտերների՝ տակից պատահաբար երեւացող սպիտակ շապիկով, նավակ կոշիկների կամ կեդերի հետ:

Մի խոսքով՝ ամեն ինչ առավելագույնս թուլացած կերպարի համար է՝ ուղղված ինքդ քեզ. կյանքի սեփական ոճ, կերպար, տրամադրություն:


Կազաչոկներ 

Կազաչոկները հրաշալի են ամեն ինչի հետ. օֆիսային կոստյումով հավելել խստության աստիճան: Շարֆով անընդգրկելի փափուկ բաճկոնին կոնկրետություն հաղորդել:

Եվս մեկ անգամ ցուցադրել կոպիտ կոշիկի եւ նուրբ զգեստի զուգակցության հմայքը:

«Ամերիկյան ոճը» դարձյալ վերելք է ապրում, մենք երկու շաբաթ առաջ Փարիզում տեսանք ե՛ւ ծոպեր, ե՛ւ զամշ, ե՛ւ կովբոյական ակնարկներ:

Խորհուրդ չենք տալիս ամեն ինչ միասին հագնել, թերեւս կարելի է թեմատիկ երեկույթի գնալիս, բայց ահա կովբոյական կիսաճտքավորները ինքնին պահարանի գերազանց տարր են:

Դիզայներներից շատերն են կոշիկի քթամասը զարդարել խիստ նորաձեւ մետաղական եզրաշերտով: Իսկ ոմանք ստեղծել են կատարյալ կազաչոկներ՝ անիմալիստական պրինտով, եւ այստեղ արդեն անցնում ենք հաջորդ կետին:

Անիմալիստական պրինտ

Եթե հույս ունեիք, որ դիզայներները կդադարեն կենդանիների աշխարհին ողջույն փոխանցել, ապա իզուր. այս երանգավորման տարբերակները, ամենայն հավանականությամբ, դեռեւս երկար կմնան արդիական:

Նախկինում միայն շատ քչերն էին հուսահատորեն փորձում ապացուցել, որ ընձառյուծի պրինտը կարող է լինել ոչ թե անկրթության նշան, այլ նվազագույնը արտակարգ մարտահրավեր, հիմա իրավիճակն արմատապես փոխվել է, եւ գործնականում բոլորն իրենց թույլ են տալիս անիմալիստիկա օգտագործել:

Եթե վախենում եք, որ տեղին չի լինի, ապա կենդանական գույներն ընդգծեք հստակ սեւով կամ չեզոք, պաստելային գույներով, ֆակտուրայով՝ մորթի, դենիմ:

Պատրա՞ստ եք ռիսկի դիմել: Այդ դեպքում համակցեք գրաֆիկական նախշերով, ծաղկային պրինտներով:

Հեծանվորդի տաբատ

Թվում է՝ անհուսալիորեն հանկարծահաս թրենդը խորամանկությամբ ինքն իրեն, այնուամենայնիվ, գերազանցել է եւ արդիական մնացել: Այո, վերջին ցուցադրություններում ակտիվորեն հայտնվել է հեծանվորդի տաբատը, եւ դատելով մասս-մարքեթի հավաքածուների նոր թողարկումներով՝ այն մեծ ապագա ունի:

Ամենաարտակարգ տարբերակը ծավալի հետ խաղն է, հագեք օվերսայզ ժակետով, հուդիով, սվիտերով: Ոտքերին թող լինեն կազաչոկներ, աշխատանքային կիսաճտքավորներ, նավակ կոշիկներ՝ մի խոսքով, ինչը հարմար կգտնեք:

Բայց տվյալ դեպքում ամենադժվարը այս տաբատներին համադրվող եղանակին սպասելն է: Սակայն մենք, այնուամենայնիվ, երեւանյան գարնան բարեհաճության հույս ունենք, որն իրեն երկար սպասել չի տա: 

Անի Մովսիսյան



© NEWS.am STYLE