Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի դուստրը քնել է արտասովոր դիրքով

19:02   7 փետրվարի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը հասցնում է ամեն ինչ՝ նա Instagram-ի ամենահայտնի բլոգերներից է, աշխատում է իր ապրանքանիշի վրա, բացի այդ՝ հրաշալին կին է ու մայր։ Նա սրտառուչ ընտանեկան լուսանկար է հրապարակել. Քիմի ու Քանյե Ուեսթի 5-ամյա դուստրը քնել է հոր ուսերին։ Քանյեն ստիված է եղել սպասել, մինչ դուստրը կարթնանա։

Միջոցառումներից մեկի ընթացքում ռեփերը դստերը նստեցրել է ուսերին։ Նորթն այնքան է հոգնել, որ տեղի ունեցողն այլեւս չի հետաքրքրել նրան։ Նա, հարմար տեղավորվելով, քնել է։ «Նա այս դիրքով քնել է մոտավորապես 30 րոպե»,- պատմել է Քիմ Քարդաշյանը։ Ռեփերը ստիպված է եղել առանց շարժվելու կանգնել՝ սպասելով մինչ իր ու Քիմի ավագ դուստրը կարթնանա։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են Նորթի ծնունդից հետո՝ 4 տարի առաջ։ Ամուսինները դաստիարակում են նաեւ 2-ամյա որդուն՝ Սեյթնին եւ փոքրիկ Չիկագոյին, ով հունվարին դարձել է 1 տարեկան։ Վերջերս Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ շուտով կծնվի իրենց չորրորդ երեխան։ Առողջության հետ կապված խնդիրների պատճառով նա չի կարող ինքնուրույն ծննդաբերել, այդ պատճառով երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։



© NEWS.am STYLE