Ամբողջությամբ վարդագույն. Ռիհաննան հանդուգն կերպարում ներկայացրել է շրթներկի նոր գույները

20:13   7 փետրվարի, 2019

Երգչուհի Ռիհաննան արդեն երկար ժամանակ է՝ թողել է երաժշտական կարիերան եւ ժամանակի մեծ մասը նվիրում է սեփական ապրանքանիշի ներքնազգեստի եւ կոսմետիկայի առաջխաղացմանը։

Fenty Beauty ապրանքանիշի նոր գովազդային արշավում նա ներկայացել է վարդագույն հովազի կերպարում. Ռիհաննան կրում է վարդագույն տոպ եւ մուգ երանգի տաբատ։ Ռիհաննան նստած է շքեղ, սպորտային վարդագույն ավտոմեքենայի վրա։

View this post on Instagram

A post shared by FENTY BEAUTY BY RIHANNA (@fentybeauty) on

Աստղի երկրպագուները գնահատել են նրա վառ ու գլամուրային կերպարը եւ առաջարկել լուսանկարն օգտագործել նոր ալբոմի շապիկի համար։ Ի դեպ, Ռիհաննային հարց է հնչել նաեւ ալբոմի մասին. նվիրված երկրպագուները նրանից նոր հիթերի են սպասում։

Սակայն երգչուհին չի շտապում պատասխանել, քանի որ ամբողջությամբ զբաղված է իր ապրանքանիշի առաջխաղացմամբ։  



© NEWS.am STYLE