Հրապարակվել է Ջեյմս Բրաունի մահվան նոր վարկածը

22:11   7 փետրվարի, 2019

«Սոուլի արքա»՝ Ջեյմս Բրաունի ընկերներն ու հարազատները հայտարարել են, որ երաժշտին սպանել են եւ պահանջում են սկսել նրա մահվան հետաքննությունը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։

Հարազատներից եւ ընկերներից շարքում է նաեւ բժիշկ Մարվին Քրոուֆորդը, որը 2006թ․-ին Ատլանտայի հիվանդանոցում ստորագրել է Բրաունի մահվան վկայականը։ Նրա խոսքերով արտիստը մահացել է շատ անսպասելի։ Այն օրը, երբ դեպքը տեղի է ունեցել, Քրոուֆորդը պատմել է, որ երգչի դուստրն առանց բացատրության եւ պատճառի հրաժարվել է բացահայտման գործողություններից։

Լրագրողները գտել են նրա մյուս դստերը՝ Դինա Բրաուն Թոմասին եւ խնդրել են մեկնաբանել այն ասեկոսեները, թե իբր հոր մնացորդներն անհետացել են դամբարանից։ Սակայն նա չի պատասխանել հարցին։

Հետաքննության մեջ հիշատակվում է նաեւ նրա երկրորդ կնոջ անունը։ Պաշտոնական տվյալներով նա մահացել է 1996թ․-ին՝ չկարողանալով վերականգնվել պլաստիկ վիրահատությունից հետո։  Սակայն, կնոջ ընկերուհու խոսքերով նրան սպանել են։ Հետաքննությունն իրականացնող ոստիկանը հաստատել է, որ Էդրիենին հիվանդանոցում դեղերի մահացու չափաբաժին են ներարկել։

Ամերիկացի շոուլ երգիչ Ջեյմս Բրաունը մահացել է 2006թ․-ի դեկտեմբերի 25-ին։ Մահվան պատճառը՝ թոքերի բորբոքումն է։



© NEWS.am STYLE