Հայտնի է աշխարհի ամենաճանաչված բրենդը

23:02   7 փետրվարի, 2019

Աշխարհի ամենահայտնի ապրանքանիշը համարվել է Gucci-ին, որի աքսեսուարները շատ հայտնի են եղել ուսումնասիրման ժամանակահատվածում։ Կանանց շրջանում 2018-ի չորրորդ եռամսյակում ամենահայտնի աքսեսուարը՝ Gucci Soho Disco պայուսակն  է դարձել։ Ռեյտինգը կազմվել է Lyst օնլայն հարթակում, որը թույլ է տալիս գտնել գրեթե բոլոր բրենդային հանդերձանքներն ու աքսեսուարները։

Երկրորդ տեղում Off-White-ն է, որը շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ։ Երրորդ հորիզոնականում Balenciaga ապրանքանիշն է, որի հանդեպ ուշադրություն է հրավիրել Միշել Օբաման՝ ներկայանալով ապրանքանիշի հանդերձանքով։  Moncler-ը բարձրացել է 12 հորիզոնականով եւ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

Կանանց համար ամենահայտնի իրերի ցանկում ներգրավվել են Gucci-ի լոգոտիպով գոտիները, Veja V10 սպորտային կոշիկները, որոնք հոկտեմբեր ամսին կրում էր Մեգան Մարքլը, Versace Chain Reaction, Balenciaga Speed, Fila Ray սպորտային կոշիկներն ու պայուսակը՝ Saint Laurent բազմագույն շզթաներով։

Աղբյուրը՝ Buro247



© NEWS.am STYLE