Լիլուն՝ առանց շպարի

23:33   7 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է առանց դիմահարդարման։ Իսկ լուսանկարներին կից երգչուհին հարցրել է իր հետեւորդ-երկրպագուների կարծիքը։ Նա գրել է․

«Կտրե՞լ, թե չկտրե՞լ, սա է խնդիրը։ Եվ ներկե՞լ, օգնեք աղջիկներ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին երգչուհին ներկայացել էրխորը դեկոլտեով, շքեղ, սեւ երեկոյան զգեստով։ Գրավիչ երգչուհին հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE