«Դադարիր հետապնդել ինձ». Մեգան Մարքլը դիմել է հորը

12:11   8 փետրվարի, 2019

74-ամյա Թոմաս Մարքլը բազմաթիվ տհաճություններ է պատճառել դստերը՝ Մեգան Մարքլին եւ ամբողջ թագավորական ընտանիքին սկսած այն պահից, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հայտարարել են ամուսնության մասին։ Նա մի քանի սկանդալային հարցազրույց է տվել, լուսանկարները մեծ գումարների դիմաց վաճառել պապարացիներին, չարաշահել հիվանդության փաստն ու նույնիսկ փորձել սեւացնել արքայազն Հարրիին։

Հիմա արդեն, երբ Մեգան Մարքլը շուտով մայր է դառնալու, նա որոշել է հայրիկից «անակնկալների» չսպասել եւ խոսել նրա հետ՝ բացատրելով, որ չի կարելի այդպիսի վարքագիծ դրսեորել։ Սակայն հայրը չի ցանկացել խոսել Մեգանի հետ։ Նրան կարծես թե դուր է գալիս կերպարը, որը ստեղծել է լրատվամիջոցներում՝ լքված հայր, ում անտարբեր դուստրը փոխել է թագավորական ընտանիքի հետ։

«People» ամսագրին հաջողվել է խոսել Մեգանի ընկերների հետ։ Նրանց անունները չեն նշվում, սակայն ըստ հրատարակության՝ նրանք շատ մտերիմ են Մեգանի հետ։ Վերջիններս մեջբերել են նամակը, որը Մեգանը գրել է հորը. «Հայրի՛կ, ես վշտացած եմ։ Ես սիրում եմ քեզ։ Խնդրում եմ՝ դադարիր հետապնդել ինձ»։

Թովմասը պատասխանել է դստերը։ Նա պատարաստ է հաշտվել, սակայն պայման է առաջադրել՝ համատեղ ֆոտոշարք։ Ցավոք, այդպիսի որոշումները Մեգանն անձամբ չի կայացնում, քանի որ նա թագավորական ընտանիքի անդամ է։

Ի դեպ, պարզվել է նաեւ, որ Թոմասը ոչ մի անգամ չի փորձել կապվել դստեր հետ, թեեւ Մեգանի հեռախոսհամարը չէր փոխվել։ Նա գերադասել է շփվել լրագրողների հետ։ Նա արհամարհել է նաեւ հարսանիքի հրավերը, իսկ արարողության օրը չի նստել իր ետեւից ուղարկված մեքնենան։

Լուսանկարները՝ Getty, Life.ru



© NEWS.am STYLE