Ջիջի Հադիդը մերկացել է հայտնի ամսագրի ֆոտոշարքի համար եւ պատասխանել քրոջ մասին գլխավոր հարցին

10:11   8 փետրվարի, 2019

23-ամյա մոդել Ջիջի Հադիդիը ELLE ամսագրի ֆոտորշարքում ներկայացել է հանդուգն կերպարում։ Ռիո դե Ժանեյրոյում՝ լողափին, նա լուսանկարվել է մի քանի կերպարներով, որոնցից յուրաքանչյուրն անհավանական վառ է ու սեքսուալ։

Իհարկե, ամենասեքսուալ լուսանկարը հայտնվել է ամսագրի շապիկին. Հադիդը Salvatore Ferragamo ապրանքանիշի վարդագույն պիջակ է կրում, Isabel Marant ապրանքանիշի ականջօղեր, որոնք զարդարված են Swarovski քարերով։

Հատկապես ուշադրության է արժանի մոդելի հագուստներից մեկը. Հադիդը կրկին փայլաթիթեղից պատրաստված տոպ է կրում: Աշնանը մոդելն արդեն հասցրել էր երկրպագուներին ցնցել այդպիսի հագուստով։

Հադիդը պատասխանել է նաեւ հարցին՝ արդյոք իրեն նյարդայնացնո՞ւմ են Բելլա Հադիդի հետ անվերջ համեմատությունները։ Պարզվում է՝ նա Բելլային առհասարակ որպես մրցակից չի դիտարկում։

«Մենք շատ տարբեր ոճերում ենք։ Աշխատանքը, որը ցանկանում է Բելլան, այն աշխատանքը չէ, որը ես փնտրում եմ։ Շատ դեպքերում նա ոգեշնչում է ինձ։ Մենք սովորում ենք միմյանցից»,- պարզաբանել է Ջիջին։ Մոդել ընկերուհիներին Հադիդը նույն կերպ է վերաբերվում։ Նա հույս ունի, որ ապագայում իրենց կհամարեն այն սերունդը, որն աջակցում է միմյանց։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE