Լողորդուհուց մինչեւ իշխանուհի․ Եվրոպայի ամենաէլեգանտ կնոջ՝ Մոնակոյի իշխանուհի Շարլինի ոճը

14:03   9 փետրվարի, 2019

Թագավորական էթիկետն ու դրես կոդը շատ բարդ բան է։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Մոնակոյի իշխանուհի Շարլին Ուիտսթոքի մասին։

2006թ․-ին Շարլինի եւ Ալբերտի սիրավեպի պաշտոնական հաստատումից հետո միլիոնավոր մարդկանց հայացք էր ուղղված նրա հանդերձանքներին, սակայն լողորդուհու զգեստապահարանը պատրաստ չէր նման ուշադրության։  Շարլինի այն ժամանակվա ոճը շատերին հիշեցնում էր լողազգեստ․ մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով հագուստներ, որոնք էլ ավելի էին ընդգծում նրա լայն ուսերն ու լողորդուհու բազուկները։

Այժմ իշխանուհու զգեստապահարանի զգալի մասը կազմում են կանացի զգեստները, անսամբլները, կիսաշրջազգեստներն ու կոստյումները։

Զգեստապահարանում իրենց հատուկ տեղն ունի նաեւ լայնեզր գլխարկների հավաքածուն։

Շարլին Ուիտսթոքն այսօր համարվում է Եվրոպայի ամենաէլեգանտ, ամենաազնիվ, մեծահոգի կինը։ Նա ստիպես իր մասին խոսել ոչ միայն սպորտի աշխարհում, այլեւ՝ նորաձեւության։

Նրա շնորհիվ նորաձեւություն մտան ջրահարս-զգեստները, որոնք նա կրում էր բարեգործական երեկույթների, նորաձեւության գալա-ընթրիքների եւ եվրապական պետությունների առաջին դեմքերի հարսանեկան արարողությունների ժամանակ։

Պատկերացումն այն մասին, որ արքայադուստրերն ընկզմված են բացառապես մետաքսի, թավշի մեջ չի համապատասխանում իրականությանը։

Շարլինը՝ լինելով նախկին լողորդուհի, չի դադարել սիրել հարմարավետ հագուստը։ Նրա դեռ շարունակում է կրել ջինսեր, կոմբինիզոններ, ասիմետրիկ զգեստներ, որոնք ցուցադրում են նրա մարմնի ատլետիկ կառուցվածքը։



© NEWS.am STYLE