Ո՞րն է Անուշկա Մարգարյանի դիտած վերջին հնդկական ֆիլմն ու ի՞նչ է նա խորհուրդ տալիս դիտել այսօր երեկոյան (ֆոտո/վիդեո)

15:15   8 փետրվարի, 2019

Առջեւում հանգստյան օրերն են, այնպես, որ, համոզված ենք՝ շատերդ այսօր աշխատանքից հետո մեծ սիրով հարմար տեղավորվելու եք բազմոցին եւ մտածեք՝ «Ի՞նչ ֆիլմ կարելի է դիտել այսօր՝ երեկոն հետաքրքիր անցկացնելու համար»: Հենց նման հարցերի պատասխանը տալու համար էլ NEWS.am STYLE-ն ունի հատուկ ֆիլմերի մասին մի խորագիր, որի շրջանակում հայտնիները կիսվում են իրենց սիրելի ֆիլմերի թոփ-հնգյակով:

Հերթական անգամ մեզ եւ ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը ստանալու նպատակով զրուցեցինք դերասանուհի Անուշկա Մարգարյանի հետ: Ի դեպ, մեզ պատասխանելու ընթացքում Անուշկան ֆիլմ էր դիտում,  որը եւս տեղ է գտել նրա կազմած ցուցակում: Ճիշտ է՝ ըստ մեր խորագրի՝ մենք խնդրում ենք հայտնիներին առաձնացնել միայն 5 ֆիլմ, սակայն Անուշկան խնդրեց ընդառաջել իրեն եւ ներկայացնել միանգամից 6-ը, քանի որ նրա ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ ամերիկյան հեռուստասերիալները:

Հենց հեռուստասերիալների ցանկից էլ սկսենք: Դերասանուհին առանձնացրեց երեք հեռուստասերիալ, որոնք խորհուրդ է տալիս դիտել:

«Սեւ ցուցակը»/The Blacklist

«100»

«Լյուցիֆեր»/Lucifer

Սերիալները Անուշկան նախընտրեց թողնել առանց մեկնաբանության. փոխարենը մեկնաբանեց այն երեք ֆիլմերը, որոնք առանձնացրել է մեր խորագրի համար:

«Կատարյալ անծանոթները»/Perfetti Sconosciuti

«Ֆիլմը հարաբերությունների մասին է. այն մասին, որ գրեթե բոլորը ստում են միմյանց, բայց առաջին հայացքից ամեն ինչ իդեալական է թվում: Չկա պարզություն հարաբերությունների մեջ…»:

«Հ.Գ. Ես քեզ սիրում եմ»/P.S. I love you

«Շատ ժամանակ չենք էլ նկատում՝ ինչքան ենք սիրում մեր կողքի մարդուն, որովհետեւ նա միշտ մեր կողքին է, նրա բացակայության դեպքում նոր սկսում ենք զգալ ու գնահատել նրա ներկայությունը: Ամեն մի ակնթարթը պետք է գնահատել, զգալ ու սիրել, անգամ վեճերը: Առանց դրանց շատ բաներ չես հասկանա»:

PK

«Ֆիլմը կրոնների տարբերությունների, աշխարհայացքների, մարդկանց սովորությունների, հավատքի  եւ այդ ամենը Աստծո հետ կապելու թեմայով է: (Ի դեպ, հենց այս ֆիլմն էր Անուշկան դիտում, երբ կապ հաստատեցինք նրա հետ. հեղ): Շատ խորը ֆիլմ է: Երբեք հնդկական ֆիլմը նման հետաքրքրությամբ չեմ դիտել:  Ի դեպ, կառանձնացնեի նաեւ հումորի զգացումը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE