«Պատահական արված կադրերն ամենաստացվածն են». Արիմինկա

21:06   8 փետրվարի, 2019

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հանդես է եկել գրավիչ կերպարում։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ նշելով, որ կադրը պատահական է արվել։ Արմինկան վագրային պրինտով զգեստ է կրում, սեւ արեւային ակնոց։ Շուրթերն ընդգծված են բաց գույնով։ «Պատահական արված կադրերն ամենաստացվածն են»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արմինկան 2008թ.-ին արված լուսանկար էր հրապարակել։ Նա խորը լանջաբացվածքով զգեստ էր կրում եւ մեղմ դիմահարդարմամբ էր։ «Հենց այնպես… Վիգեն Մնոյանի աչքերով… 2008թ.»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE