53-ամյա Մաշա Ռասպուտինան բիկինիով ցուցադրել է կազմվածքը

15:56   8 փետրվարի, 2019

53-ամյա Մաշա Ռասպուտինան ցույց է տվել՝ ինչպես սեքսուալ տեսք ունենալ հասուն տարիքում։ Երգչուհին Instagram-ում բիկինիով լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ջրում։ Նա կրում է սպիտակ բիկինի, որն ընդգծում է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Ռասպուտինան իր օրինակով ցույց է տվել, որ նույնիսկ այդ տարիքում հնարավոր է սլացիկ կազմվածք ունենալ։

«Ինչքան լավ է ձմեռային եղանակին տաքանալ արեւի ճառագայթներով։ Կեցցեն արեւը, ծովն ու լավ տրամադրությունը»,- լուսանկարը մակագրել է Ռասպուտինան։ Երկրպագուներից շատերը հիացել են Մաշայի սլացիկ կազմվածքով։ «Ինչպես միշտ, հրաշալի տեսք ունի։ Լավ հանգիստ եմ մաղթում», «Աֆրոդիտայի նման», «Չեմ դադարում հիանալ ձեզնով՝ շքեղ, երիտասարդ, ծաղկուն»,- Ռասպուտինայի երկրպագուները մեկնաբանել են կադրը։

Նախորդ տարվա ավարտին Մաշան անկեղծորեն խոսել էր ավագ դստեր՝ Լիդիայի հիվանդության մասին։ Աղջկա մոտ հոգեբանական խնդիրներ են սկսվել ծնողների ամուսնալուծության պատճառով։ Երգչուհին խոստովանել է, որ փորձում է լավացնել դստեր ինքնազգացողությունը։ Լիդիան պարբերաբար հետազոտություններ է անցնում եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Երգչուհին ապրումներ ունի աղջկա առողջական վիճակի պատճառով եւ հաճախ է զայրանում լրագրողների վրա նրա առողջության հետ կապված հարցերի պատճառով։



© NEWS.am STYLE