Հայ դիզայներները Միլանում կմասնակցեն հեղինակավոր Pitti ցուցահանդեսին

16:52   8 փետրվարի, 2019

Հայ դիզայներներ՝ «Նորաձեւության եւ դիզայնի պալատի» մասնակիցներ, կմասնակցնեն Միլանում կայանալիք Pitti ցուցահանդեսին։ Այսպիսի էքսպոյին հայտնվելը, «գնորդի» հոտ աշխատելը մեծ պատիվ է։ Դիզայներներ ամբողջ աշպարհից՝ Ճապոնիայից մինչեւ Ամերիկա, տարիների շարունակ ձգտում են հայտնվել ցուցադրությանը, եւ դա նրանց միշտ չի հաջողվում. հերթն, իսկապապես, հսկայական է։  

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 22-25-ը, դրան կմասնակցեն այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսք են Z.G.EST, Avagyan, Kivera Naynomis, LOOM Weaving, Shabeeg եւ Vahan Khachatryan։

Նկատենք՝ սա հայկական նորաձեւ թիմի առաջին այցը չէ Իտալիա։ Տաղանդավոր դիզայներների խումբը Վահան Խաչատրյանի գլխավորությամբ նախորդ տարի ЕС SMEDA ծրագրի շրջանակեներում արդեն հասցրել է գրավել իտալական հանրությանը հետաքրքիր կերպարներով եւ մոդելներով։ Համոզված եք՝ դա նրանց կհաջողվի նաեւ այս անգամ։ Առավել եւս, որ մեր մասնակիցների ցուցադրությունների մասին արդեն հայտնել են Pittimmagine.com հեղինակավոր ալմանախում։



© NEWS.am STYLE