Քիմ Քարդաշյանը չի կարողացել ճիշտ կրել նորաձեւ պրինտը

18:16   8 փետրվարի, 2019

Նախորդ տարվա ավարտից սկսած ոճաբաններն եւ դիզյաներները նշում են, որ նորաձեւ են կենդանական պրինտերը։ Արդեն իսկ հասցրել ենք աստղերի հագին տեսնել գրեթե ամեն, սակայն փորձագետների կարծիքով՝ 2019թ.-ին հարկավոր է ուշադրություն հատկացնել օձի պրիտնին։ Այս մասին տեղյակ է նաեւ ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով շտապել է հենց այդպիսի հագուստով մասնակցել միջոցառման։

Հայուհին այդ կերպարում մասնակցել է Ջիմի Ֆելոնի ռեյտինգային շոուին։ Նրան ընկերակցել են հայտնի դերասանուհի եւ գրող Լալա Էնթոնին եւ ավագ քույրը՝ Քորթնին։ Էնթոնին երեկոյի կրել է ամբողջությամբ սեւ հագուստ։ Քորթնին ընտրել է սեւ տաբատ եւ յուրօրինակ տոպ, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում, իհարկե, Քիմն է եղել, ում զգեստն ընդգծում էր նրա սլացիկ մարմինը։

Ու թեեւ զգեստը համապատասխանում էր Քիմին, երկրպագուները դեռեւս չեն կարողանում հարմարվել այդ թրենիդն եւ այն «90-ականների անճոռնի հիշեցնում» են անվանում։ Քիմի գեղեցիկ կազմվածքն այս անգամ «չի փրկել» նրան։ Եթե օձի կաշվի գունավորմանն ավելացված չլինեին փայլերը, հնարավոր է՝ այդպիսի արձագանք չլիներ։



© NEWS.am STYLE